Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարար


ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար։
Արփինե Հովհաննիսյանը ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում:
2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 2008- ի մայիսի 19- ից սեպտեմբերի 30- ը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած չէ: