Հասարակություն

Արծրուն Հովհաննիսյան.«Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում»

Երեկ երեկոյան հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հատվածում ինտենսիվ շարունակել է կրակել տարբեր չափերի հրաձգային զենքերից՝ մասնավորապես ականանետներից։ Այսօր «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վազաշեն համայնքի մոտակայքում ունեցել ենք երեք քաղաքացիական անձանց վիրավորում և Տավուշի մարտական հենակետերից մեկում պայմանագրային զինծառայողի վիրավորում։ Բարեբախտաբար կյանքներին վտանգ  չի սպառնում, նրանք գտնվում են բժշկական հաստատություններում»,- ասել է նա։

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ հակառակորդը դադարեցրել է կրակոցները միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո։

«Ընդհանուր առմամբ երեկ երեկոյան ու ուշ գիշեր կրակոցները ավելի քիչ են եղել, քան նախորդ գիշերներին։ Հուսանք, որ սա ընդհանուր լարված վիճակի թուլացման միտում է»,-ասաց նա։

Կարդացեք նաև
Close
Back to top button