Հասարակություն

Այս գիշեր պարետային ժամ է հայտարարվելու

«Այս գիշեր, ժամը 2-ին Ավան վարչական շրջանում «Շանթ 2015» պլանային զորավարժությունների շրջանակներում հայտարարվելու է պարետային ժամ», քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Առավոտյան «Շանթ 2015»-ի շրջանակներում զորավարժություններ են եղել նաեւ Ազգային պատկերասրահում, Էրեբունի բժշկական կենտրոնում, Արտաշատի քաղաքային հիվանդանոցում։

Back to top button