Միջազգային

Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը չի փոփոխվի

Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը չի փոփոխվի. Թբիլիսին կշարունակի առաջ շարժվել ՆԱՏՕ-ին անդամակցության ու եվրաինտեգրման ճանապարհով, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում կվարի պրագմատիկ քաղաքականություն: Վրաստանի նորանշնակ արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Թբիլիսին մտադիր է մեծ ոիշադրություն հատկացնել տարածաշրջանում իր հարևանների հետ շփումներին, մասնավորապես կշարունակվեն ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև հարաբերությունները Հայաստանի հետ:

Ռիա-նովոստի գործակալության փոխանցմամբ, Կվիրիկաշվիլին ընգդծել է, որ Վրաստանը արտաքին քաղաքական գերակայությունների՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ու եվրաինտեգրման ճանապարհին ջանք չի խնայի:

Back to top button