Հասարակություն

Բացահայտվել է Մարգարյան փողոցի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 14-րդ  բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա Վ.Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), որի շրջանակներում, կատարված սպանության կասկածանքով, ձերբակալվել է Ռ.Մկրտումյանը:

Նախաքննությամբ  պարզվել է, որ Ռ.Մկրտումյանը Երևան քաղաքի Մարգարյան 41-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած բացովի դանակով, բազմաթիվ հարվածներ է հասցրել նշված տան բնակիչ Վ.Աղաջանյանի կրծքավանդակի շրջանում՝ սպանելով նրան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Մկրտումյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Back to top button