Միջազգային

Ավելի քան 13 միլիոն երեխա պատերազմի պատճառով դպրոց չի հաճախում

Ավելի քան 13 միլիոն երեխա Մերջավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկներից պատերազմական գործողությունների պատճառով զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից: Տվյալները տեղ են գտել ՄԱԿ-ի Մանկական հիմնարդամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած զեկույցում:Համաձայն փաստաթղթի Սիրիայում, Իրաքում, Եմենում և Լիբիայում  ուսումնական հաստատությունները հաճախ ենթարկվում են հարձակման, բազմաթիվ շենքեր ավերված են կամ գրավված ռազմական գործողությունների մասնակիցների կողմից:

Միաժամանակ, ըստ զեկուկյցի, Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում սիրիացի փախստականների մոտ 700 հազար երեխաներ զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունրց, քանի որ դրանք գերբեռնված են: Իրավիճակը շտկելու համար ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի փորձագետներն առաջարկում են ակտիվորեն նպաստել ինքնակրթմանը, հեռավար ուսուցմանն ու գիտելիքներ ստանալու ոչ ֆորմալ ուղիների զարգացմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կոչ է անում մարդկանց, կազմակերպություններին ավելի շատ գումար հանգանակել պատերազմական գործողությունների պատճառով տուժած երկների կրթական համակարգը վերականգնելու համար:

Back to top button