Պետեր Լեհելի առաջին տպավորությունը հայերից՝ Հենրիխ Մխիթարյանի միջոցով


«Եթե երաժշտությունն ընկալվում է միայն գլխով, ուրեմն ունկնդրի մեջ ինչ որ բան այն չէ: Այս գործին պետք է խառնվի նախ սիրտը»,- ասում է գերմանացի հայտնի սաքսոֆոնահար Պետեր Լեհելը: Նա Երևանում է 2011-ին Գերմանիայում ստեղծված գերմանա-հայկական երաժշտական միության նախագծի շրջանակներում:
Սեպտեմբերի 3-ին գերմանացի պրոֆեսորը վարպետության դասեր կանցկացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դասընթացից հետո համատեղ համերգով հանդես կգա հայ անվանի ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ: Եվրոպացի ջազմենի հայաստանյան առաջին տպավորությունների, Հենրիխ Մխւթարյանի հետ նրա հանդիպման , ջազի ընկալման փոքրիկ գաղտնիքների մասին Պետեր Լեհելի եւ Վահագն Հայրապետյանի բացահայտած փոքրիկ գաղտնիքները ռեպորտաժում։
«Նվագում են ֆանտաստիկ, անգամ իմ ստեղծագործությունները, որոնք ունեն որոշակի յուրահատկություն, անմիջապես ընկալեցին և ճիշտ նվագեցին: Համոզված եմ, որ հրաշալի համագործակցություն ենք ունենալու»,- գերմանացի հայտնի սաքսոֆոնահար, երաժշտական համալսարանի պրոֆեսոր Պետեր Լեհելն իր հիացմունքն է հայտնում հայ երաժիշտների հետ առաջին հանդիպման վերաբերյալ: Մինչ հայ երաժիշտներով հիանալը դեռ օդանավում, Երևան ժամանելիս, նա հասցրել է հիանալ մեկ այլ հայով: Օդանավում Պետեր Լեհելի հարևանը Հենրիկ Մխիթարյանն էր։
Պետեր Լեհելը հանդես կգա հայ անվանի ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ: Կհնչեն Լեհելի և դասական դարձած հայտնի ջազային ստեղծագործություններ: Համերգներին նախորդած մամուլի ասուլիսում գերմանացի պրոֆեսորն այսօր հերքեց տարածված այն տեսակետը, թե ջազը ինտելեկտուալների երաժշտություն է: «Եթե երաժշտությունն ընկալվում է միայն գլխով, ուրեմն ինչ որ բան այն չէ»,- ասաց։ Պետեր Լեհելի համոզմբ՝ այս գործին պետք է խառնվի նախ սիրտը
Ամենասիրելի ունկնդրի վերաբերյալ, պարզվեց, նույն տեսակետն ունի նաև հայ ջազմեն Վահագն Հայրապետյանը: «Ջազի ամբողջ հմայքը երաժիշտ –հանդիսատես շփումն է նույն տարածքում: Տարածք, որտեղ ծնվում է մի բան, որի ականատեսն են դառնում երկուսը: Մի բան, որն այլևս չի կրկնվի, որովհետև ջազում երբեք ոչինչ չի կրկնվում: Դա զրույց է երկուսի միջև»,- ասում է Վահագն Հայրապետյանը:
Մենք միշտ էլ ջազ սիրել ենք և սիրում ենք նաև այսօր, ինչի վառ ապացույցն, ըստ Հայրապետյանի, առաջիկա ջազ փառատոնն է։