Միջազգային

Պայթյուն Սիրիայի հայաշատ Լաթաքիայում

Սիրիական Լաթաքիա նավահանգստային քաղաքի կենտրոնական Էլ Համամ հրապարակում այսօր պայթյուն է որոտացել, հայտնում է Բի Բի Սի- ն։ Սիրիական պետական ԶԼՄ- ների համաձայն՝ հրապարակում ավտոմեքենայի պայթյունից առնվազն 10 մարդ է զոհվել, տասնյակը վիրավորվել են։

Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների դիտարկման սիրական կենտրոնի տվյաներով՝ այս պայթյունը ամենաարյունահեղն է Լաpաքիայում սիրիական քաղաքացիական հակամարտության ողջ ընթացքում։

Սիրիայի հյուսիս- արեւմուտքում գտնվող նույնանուն նահանգի մայրաքաղաք Լաթաքիան հիմնականում բնակեցված է ալավիներով։ Ի դեպ՝ ալավի է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադաը։ Լաթաքիան նաեւ ունի մեծ հայկական համայնք։

Back to top button