Քաղաքական

Լավրովն առաջընթացի է սպասում` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ջանքերով:

«Արժևորում եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու համար։ Սա այն թեման է, որը մենք փորձում ենք հանգեցնել ընդհանուր հայտարարի՝ Ձեր, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարությամբ։ Հուսով եմ, որ ձեռք կբերվի առաջընթաց»,- Ռիա Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սերգեյ Լավրովը։

 

Back to top button