Միջազգային

ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ռազմական ձեռնարկությունների նկատմամբ

Ամերիկյան վարչակազմը ռուսական ռազմական 5 ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել: RBK-ն հայտնում է, որ այդ ընկերությունները կասկածվում են Իրանի, Սիրիայի և Հյուսիսայի Կորեայի նկատմամբ չտարածման մասին օրենքը խախտելու մեջ: «Սև ցուցակում» են հայտնվել «Ռոսոբորոնէկսպորտը», МиГ ինքնաթիռաշինական կորպորացիան և ոլորտի ևս մի քանի ընկերություններ ու նրանց դուստր ձեռնարկություններ:

Ամերիկյան պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաեւ Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սիրիայի, Սուդանի և Թուրքիայի պաշտպանական ոլորտի  մի շարք ձեռնարկություններ:

Սահմանափակումները առաջիկա երկու տարիների համար են: Ամերիկյան իշխանությունների համոզմամբ՝ «սև ցուցակում» հայտնված ընկերությունները աջակցել են հրթիռային տեխնոլոգիաների և զանգվածային ոչնչացման զենքի մշակմանն աջակցելու մեջ:

Back to top button