Պաշտոնական

Նախագահը ցավակցել է Վահագն Հովնանյանի եւ Գուրգեն Դալիբալթայանի հարազատներին

Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել բարերար Վահագն Հովնանյանի եւ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամ։

Գործարար, մեծ բարերար Վահագն Հովհանյանի մահվան կապակցությամբ Հովնանյան ընտանիքին հղած հեռագրում նախագահը նշել է,

«Խոր ցավով տեղեկացա հայ մեծ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի մահվան մասին:

Վահագն Հովնանյանի ողջ կյանքն ու գործունեությունը հայի դժվարին ճակատագրի օրինակ են, բայց նաև՝ դժվարությունները հաղթահարելու, բացառիկ հաջողությունների հասնելու և դրանց պտուղները հայրենիքին ու հարազատ ժողովրդին ի սպաս դնելու օրինակ»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։

Նախագահը նաեւ ցավակացական հեռագիր է հղել Դալիբալթայանների ընտանիքին՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան մասին:

Անուրանալի է Գուրգեն Դալիբալթայանի ավանդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, բանակաշինության գործում: Նրա անունը անխզելորեն կապված է Արցախյան ազատամարտի կարևորագույն մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման հետ:

Լինելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին պետը և Հանրապետության Նախագահի երկարամյա գլխավոր ռազմական տեսուչը՝ անվանի զորավարը իր հարուստ գիտելիքներն ու տասնամյակների փորձառությունը ամբողջովին ծառայեցրեց մեր ազգային-ազատագրական պայքարի և հայոց բանակի հաղթանակներին»,- ասված է հեագրում։:

 

Back to top button