ՄշակույթՔաղաքական

Մաեստրո Ջանլուկա Մարչիանոն` Ադրբեջանի «սեւ ցուցակում»

Ապրիլի 24-ին «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած իտալացի դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն ընդգրկվել է Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում», հայտնել է այս երկրի ԱԳՆ- ն։

Մաեստորն այսօր կրկին Ստեփանակերտում է։ Նա ներկա է գտնվելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ Ջանլուկա Մարչիանոյին մշակութային այս իրադարձությանը հրավիրել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։

«Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, և շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, և ոչ մի արտիստ, կարծում եմ, նման միջոցառումներից հետ չի կանգնի»,- օրեր առաջ Երեւանում ասել էր մաեստրոն՝ պատասխանելով Ադրբեջանի «սեւ ցուցակում» հաստնվելու հավանականությանը վերաբերող հարցին։

Ի պատասխան Ադրբեջանում իր դեմ սկսված ակցիային՝ աշխարհահռչակ երաժիշտը Facebook սոցիալական ցանցում տեղադրում է արցախյան իր ուղևորության նկարները։

Back to top button