Միջազգային
Լավրովը Բաքվում կքննարկի ԼՂ խնդիրը


Մեկնարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այցը Ադրբեջան: Սերգեյ Լավրովը Բաքու է ժամանել օրվա երկկորդ կեսին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ իր պաշտոնակցի՝ Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների օրակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքն է և ռուս-ադրբեջանական հարաբերությունները:
ԱՊԱ գործակալությանը Բաքվում Ռուսաստանի դեսպանությունից հայտնել են, որ քննարկվելու է նաև Ռուսաստանի դերը ղարաբաղյան կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի։