Միջազգային

Լավրովը Ադրբեջանին հրավիրեց Russia Arms Expo-2015 սպառազինությունների տոնավաճառին

Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը շուտով կայցելի Բաքու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր տնտեսական հարաբերություններն ընթանում են վերելքով՝ հակառակ միջազգային իրադրությանը… Ուրախ ենք ՌԴ ադրբեջանական գյուղապրանքների ներկրման աճի համար»,- ասել է Լավրովը։ Նախարարը նաեւ երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին որոշման համար, որը թույլ է հալիս ռուսական բեռնափոխադրող ընկերություններին ավելացնել միջազգային փոխադրումները։

ՏԱՍՍ- ը նաեւ հայտնում է, որ Մոսկվան հույս ունի՝ Ադրբեջանը կմասնակցի Russia Arms Expo-2015 տոնավաճառին։ «Մենք հույս ունենք, որ ադրբեջանցի բարեկամները կմասնակցեն ռազմատեխնիկական արտադրանքի տոնավաճառին, որը կկայանա սեպտեմբերին Սվերդլովսկի մարզում»,- ասել է Լավրովը։

Russia Arms Expo-2015 սպառազինությունների տոնավաճառը տեղի կունենա սեպտեմբերի 9- 12- ը Նիժնի Տագիլում։

Back to top button