Ցեղասպանություն 100Քաղաքական

«Ակնհայտ է՝ կոտորած եղել է»,- Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը՝ Ցեղասպանության մասին

Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմկորատական կուսակցությունը» ներկայացնող Ալի Հայդար Քոնջան հայտարարել է, որ անցյալ դարասկզբին  եղել է «հայերի կոտորած», հայտնում է Ermenihaber- ը։ Թուրքական «Sabah» պարբերականը անդրադառնալով նախարարի հայտարարությունը՝ գրել է, որ Քոնջան Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին պատասխանելիս «չափերն անցել է»:

«Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ինքը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի» հարցին ի պատասխան` քրդամետ կուսակցությունը ներկայացնող նախարարը ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:

Back to top button