Հասարակություն

Սահմանադրության նախագծի վերաբերյալ կարծիքները ամփոփվում են

hasmikdilanyan
Գործադիրն այսօր հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկություններին հավանություն տալու արձանագրային որոշումը: Այն ներկայացրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը: Պետական մարմիններից ու գերատեսչություններից ստացվել են առաջարկություններ՝ Սահմանադրության նախագծի նորմերի իրավական որոշակիության, բովանդակության ճշգրտումների վերաբերյալ:

Արսեն Մկրտչյանի տեղեկացմամբ, Սահմանադրության նախագծի վերաբերյալ կարծիքները ամփոփվում են, այժմ գտնվում են վերամափոփման փուլում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, երեկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղելավար նախարարի Դավիթ Հարությունյանի, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի ու է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի հետ շուրջ վեց ժամ քննարկել են առաջարկները:

«Նախախարություններն ու գերատեսչությունները նաև առաջարկություններ են ներկայացրել, որոնք իրոք արժանի են քննարկման: Այսօր ՀՀ նախագահի հետ պայմանավորվել եմ, առաջարկում են պարոն Հարությունյան ԱԺ-ի հետ քննարկումենր կազմակերպել, որին նաև նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն: Կփորձենք ընդհանուր հայտարարի գալ, որից հետո ես կստորագրեմ այն և կուղարկենք ԱԺ»:

Back to top button