ԿարևորՏնտեսական

ՀՆԱ- ն 2015 թ. 1- ին կիսամյակում աճել է 2,5%- ով. կառավարության նիստում

hasmikdilanyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերադարձել է  կարճատև  արձակուրդից ու   կառավարության այս  շաբաթվա նիստը տեղի է ունեցել  այսօր՝ օրվա երկրորդ կեսին: Վարչապետը  հանգստից  Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար լավ լուրով է վերադարձել. մինչ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում անցկացվող աուդիտի ավարտը կառավարությունը նրանց էլ կսուբսիդավորի:  Կառավարության ղեկավարը  ՓՄՁ-ին աջակցելու հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ: Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող նախարարությունների առաջարկությունները նույնպես օրակարգում են։  

 

ՀՆԱ- ի աճը 1- ին կիսամյակում՝ 2,5%

Շուրջ հինգ տասնյակ  հարց ու հանրությանը հետաքրքրող նախագծերի հաստատում:  Նախորդ հինգշաբթի  հետաձգված կառավարության նիստն այսօր կայածավ՝ օրվա երկրորդ կեսին: ԱՎԾ- ն  այսօր  հրապարակել է  այս տարվա առաջին կիսմայակի տնտեսական ցուցանիշերը:  Կարճատև հանգստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիսս սկսեց հենց այս ցուցանիշերի հրապարակումով։ Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝  այս տարվա առաջին  եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների,  արձանագրվել  է   ՀՆԱ 2,5 տոկոս աճ,  երկրորդ եռամսյակում ՀՆԱ աճը կազմել է 5,1 տոկոս։ Առաջին կիսամյակում  արձանագրվել է շուրջ 4  տոկոս  տնտեսական աճ։

Արտերկրից եկող տրանսֆերներն  էականորեն  նվազել են, ընդգծում է Հովիկ Աբրահամյանն  ու կարևորում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված  աճը, «որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը: Մենք այսօր ավելի շատ  երկրներ են արտահանում : Հանձնարարում եմ տնտեսության ոլորտի գերատեսչություններին հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյուքները»:

Կառավարություն կփոխհատուցի նաեւ ՓՄՁ- ների համար

ՄԻնչ ՀԷՑ-ում   անցկացվող աուդիտի ավարտը կառավարությունը արտաբյուջետային միջոցների հաշվին խոստացել է վճարել էլեկտրաէներգիայի  բարձրացված սակագինը: Այսօր հաստատված նախագծով՝ մինչ աուդիտի ավարտը կսուբսիդավորվի նաև փոքր ու միջին բիզնեսը:    Հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննարկել է ՀՀ նախագահի հետ

ՀՀ- ն ու ՉԺՀ- ն առեւտրական ներկայացուցչություններ կհիմնեն

Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև կստորագրվի առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր: Այն  մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով:  Համաձայնագրի ստորագրումը նույնպես այսօր հաստատվեց կառավարության նիստում:  ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ համաձայնագիրն էապես կնպաստի Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, քանի որ առևտրական ներկայացուցչությունները լուրջ գործիք են:

Արտոնություններ՝ պայմանագրային ծառայողների ընտանիքներին

Հերթական նախագծով, արտոնություններ սահմանվեցին պայմանագրային այն զինծառայողների ընտանիքների անդամների համար, ովքեր   ծառայություն են իրականացնում  հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սսատրյանի պարզաբանմամբ՝ առաջարկվում է  վերը նշված խմբի անձանց  ընտանիքի անդամներին  արտոնություններ սահմանել    ընտանեկան կամ սոցիալական նպաստների նշանակման ժամանակ:

Ուժեղ քամու պատճառով Արարարտի դրամ հատկացվեց

Օգոստոսի 22-ին Արարատի մարզում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով  պատճառված վնասների հետևանքները վերացնելու նպատակով  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից  Արարատի մարզպետարանին 55 մլն 600 հազար դրամ հատկացվեց:

«Հայֆիլմը» պետականացվեց

Եվ, նախորդ շաբաթ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի՝ լրագրողներին տված խոստումը՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ 2 միլիարդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով, վերադարձվեց  ՀՀ կառավարությանը։

Back to top button