Կիմ Բալայան. ՍԴ հանձնաժողովը նոր Սահմանադրության նախագիծ է ներկայացրել


Սահմանադրական դատարանի անդամը դրական է համարում անցումը խորհրդարանական համակարգին, հանրաքվեի ինտիտուտի ամրագրումը գնահատում է որպես իշխանությունը ժողովրդին հանձնելու իրական քայլ: Փոխարենը մտահոգիչ է համարում, օրինակ դատական իշխանությանը վերաբերող հատվածը: Անկախության նոր երաշխիքներ ոչ միայն չեն ավելացել, այլև եղածներն են պակասել՝ ասել է ՍԴ անդամը:
«Դատական ամբողջ համակարգի ղեկավարումը՝ սկսած բյուջեի ձևավորումից, մինչև կազմի ընտրությունը, տրվում է բարձրագույն դատական խորհրդին, որը բացկացած է տասը հոգուց։ Հինգ հոգուն, այսինքն՝ 50 տոկոսին, դատական իշխանությունն է ձևավորում, այն մյուս 50 տոկոսը տրվում է Ազգային ժողովին: Քաղաքական մարմնին իրավունք է վերապահվում ձևավորել դատական իշխանություն։ Այսինքն՝ իշխանության մի թևի գերակայությունը՝ մյուսի նկատմամբ»: