Միջազգային

Կիեւում պայթյունը մի քանի մարդու կյանք է խլել, 100- ից ավելին վիրավորվել է

Ուկրաինայի Գերագույն ռադայի դիմաց այսօր  տեղի ունեցած իրադարձությունները խլել են  մի քանի մարդու կյանք։ Վաղ առավոտյան ռադայի շենքի մոտ մեկնարկած բողոքի գործողությունը վերաճել է իրավապահների հետ բախումների, ուժայինների ուղղությամբ ամբոխից նռնակ են նետել:

Զոհերի ստույգ թիվը չի նշվում, սակայն ուկրաինական լրատվամիջոցների հաղորդած նախնական տեղեկությունների համաձայն, զոհվածները երկրի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ են: Կան նաև մեծ թվով վիրավորներ, նրանց թիվն հասել է 100-ի:

Նռնակը նետած անձը բերման է ենթարկվել: «ՌԻԱ- Նովոստին» նշում է, որ վիրավորներ կան նաև ցուցարարների շրջանում, մարմանական վնասվածքներ են ստացել բողոքի գործողությունը լուսաբանող մի քանի լրագրողներ։

Բողոքի գործողությունները Կիևի կենտրոնում սկսվել են վաղ առավոտյան, պատճառը երկրի մայր օրենքում իրականացված փոփոխություններն են, որոնք ենթադրում են իշխանության ապակենտրոնացում։

Back to top button