Հասարակություն
Բակո Սահակյանը կարևորում է ԵԿՄի կողմից դեպի Արցախ կազմակերպվող ուխտագնացությունները


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Արա լեռ կոչված տեղամասում մասնակցել է <<Երկրապահ կամավորականների միության>> կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:
Նախագահ Սահակյանն արժեւորել է <<Երկրապահ կամավորականների միության>> կողմից կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունները՝ ընդգծելով դրանց կարեւորությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի եւ ազգային միասնության ամրապնդման տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, <<Երկրապահ կամավորականների միության>> նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: