Քաղաքական

Անհամբերությամբ սպասում ենք ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը.Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որը կայանալու է սեպտեմբերին՝ Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի շրջանակներում:

Ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործայալությանն ասել է, որ խնդրի խաղաղ կարգավորման գամար կա ամենաբարձր մակարդակով նախապատրաստված նոր պարտավորությունների ստանձնման անհրաժեշտություն:

Դիվանագետը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան կայանալու է աշնանը:

Back to top button