Միջազգային

Լրագրողներին սպանողը գրել է դրդապատճառների մասին

Ամերիկյան WDBJ7 հեռուստակայանի աշխատակիցներին սպանողը նրանց նախկին գործընկերն է, հայտնում է Բի Բի Սի- ն։ Վեստեր Լի Ֆլանգմանը, որն սպանությունից հետո ինքնասպանության փորձ է կատարել եւ մահացել հիվանդանոցում, ABC News հեռուստակայանին ուղարկած 23 էջանոց նամակում բացահայտել է իր արարքի պատճառները։

Նրան զայրացրել է խտրականությունը ԱՄՆ- ում։ Ֆլանգանը գրել է, որ ինքն էլ քանիցս խտրականության է ենթարկվել որպես սեւամորթ եւ որպես նույնասեռական։

Նա, որին վերջերս հեռացրել էին  WDBJ7 հեռուստակայանից, նաեւ նշել է, որ խտրականության է ենթարկվել աշխատավայրում, իսկ լրագրողներին սպանել է՝  վրեժխնդիր լինելով Չարլսթոնում տեղի ունեցած արյունահեղության համար։ Հունիսի 17- ին այդ քաղաքում սեւամորթների եկեղեցու վրա սպիտակամորթի հարձակման զոհ էր մարդել 9 մարդ։

Back to top button