ՄշակույթՑեղասպանություն 100
Թուրքիայում մեծ էկրան է բարձրանում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը


Այս շաբաթ Թուրքիայի կինոթատրոններ էկրան կբարձրանա 1915 թվականի մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները», հայտնում է Ermenihaber— ը՝ վկայակոչելով «Sondakika.com»- ը։
Ֆիլմի սցենարի հեղինակն ու համառեժիսյորներն են հայազգի Արեն Փերդեջին և թուրք Էլա Ալյամաչը: Գլխավոր դերերում նկարահանվել են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ Արտո Արսենյանն ու Հերոս Հակոբյանը:
Ֆիլմը Հայոց ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքին կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոի՝ իրենց ընտանիքի որոնումների մասին է։