Միջազգային

Աշխարհահռչակ Գոխրանից ալմաստներ են կորել

Ռուսաստանի ֆինանսների նախարարության ենթակայաության տակ գործող Գոխրանը, որն զբաղվում է թանկարժեք մետաղների եւ քարերի պետական ֆոնդի ձեւավորմամբ եւ վերահսկողությամբ, հայտնվել է սկանդալի մեջ։

«Կոմերսանտը» հայտնում է, որ Արխանգելսկի «Սեւերալմազ» ԲԲԸ- ն պնդում է, որ Գորխրանին հանձնված 150 հազ. կարատ ալմաստը փոխարինվել է ավելի ցածրորակ հումքով, իսկ մի քանի խոշոր քարեր, որոնց նվազագույն գինը 500 հազ. դոլար է, կորել են։

Ալմաստների եւ ադամանեդների ոլորտում մասնագիտացած Rough & Polished տեղեկատվական գործակալության ներկայացուցիչ Սերգեյ Գորյաինովը թերթին հայտնել է, որ եթե փոխարինման փաստը հաստատվի, ապա կհարուցվի քրեական գործ եւ «դա կդառնա Գոխրանի հեղինակությանը հասցված աննախադեպ հարված»։

«Ռուսաստանում ալմաստի հումքի շրջանառության պետական հսկողության համակարգը մինչեւ այժմ աշխարհում համարվել է էտալոնային, քանի որ թույլ է տալիս հետեւել ցանկացած քարի շարժը հանքավայրից մինչեւ իրացում»,- ասել է նա։

Back to top button