Տնտեսական

ԱՄՆ դեսպան. Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել

«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը։ Համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի  և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն  առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) երեկ կայացած երեւանյան հանդիպման ժամանակ։

Թեեւ տուրօպերատորների ցանցը գործում է սոցցանցի միջոցով, պարբերական դեմ առ դեմ հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների  տուրօպերատորներին կիսել մտահոգությունները և համաձայնեցնել միասնական ճամփորդական առաջարկները, ասված է ՀՀ- ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

«Տուրիզմը կարևոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջև համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը և օգուտներ ապահովում բոլորի համար։ Միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»,- հանդիպմանն ասել է ԱՄՆ դեսպանը։

Back to top button