Միջազգային

Հորդառատ անձրեւները մեծ վնաս են պատճառել Բաթումի եւ Փոթի քաղաքներին

Հորդառատ անձրեւները մեծ վնաս են պատճառել Բաթումի եւ Փոթի քաղաքներին: Հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։ Վրաստանի Բաթումի քաղաքում հորդառատ անձրեւների, քամու եւ 4-բալանոց փոթորկի հետեւանքով քաղաքի փողոցները ջրի տակ են անցել: Թբիլիսիից եւ Քութայիսիից փրկարարները՝ հատուկ տեխնիկայով, ուղեւորվել են Բաթումի, բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության:

Ջրի տակ են հայտնվել Բաթումիի փողոցները, շենքերի առաջին հարկերը եւ երկաթգծի կայարանը:
Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցի խոսքով, վերջին մի քանի ժամերին արձանագրվել է «շտապօգնության» 90 կանչ, մասնավորապես, փողոցում խցանված մեքենաներից ու ջրի տակ մնացած առաջին հարկերի բնակարաններից ու խանութներից:

Back to top button