Միջազգային

ՌԴ ԴԽ նախագահին ԱՄՆ չեն թողնում

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն չեղյալ է հայտարարել ԱՄՆ իր այցը, որտեղ պետք է մասնակցեր Միջխորհրդարանական միության նիստին։

«ՌԻԱ- Նովոստինին» Դաշնության խորհրդից հայտնել են, որ Մատվիենկոյի՝ ամերիկյան վիզայի ստացումը դեռ չի որոշված, սակայն արդեն այցը չի կարող կայանալ։ ԱՄՆ դեսպանատանը եւս նշել են, որ նրան վիզա տրամադրելու քննարկումը շարունակվում է։

Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդան» հատնել էր, որ ԱՄՆ հրաժարվել է վիզա տրամադրել Դաշնության խորհրդի նախագահին, իսկ պատվիրակության մյուս անդամներն այն ստացել են դեռ մեկ ամիս առաջ։

Մատվիենկոն ռուսական այն պաշտոնյաների ցանկում է, որոնց մուտքը ԱՄՆ արգելված է։

Back to top button