Միջազգային

Ութ մարդ է զոհվել համշենահայ Արդվինում

Հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ և փլուզումներ են գրանցվել համշենահայերով հոծ բնակեցված Արդվին նահանգի Խոպա քաղաքում, հայտնում է Akunq.net- ը։

Աղբյուրի համաձայն` նախնական տվյալներով 8 հոգի են զոհվել աղետի պատճառով, իսկ 3-ն անհետ կորած են համարվում:

Խոպայի քաղաքապետ Նեդիմ Ջիհանը հայտարարել է, որ նման աղետ չէր գրանցվել վերջին 50 տարվա մեջ:

Քաղաքի Սունդուրա թաղամասն ամենաշատն է տուժել ջրհեղեղից և այստեղ գտնվող մի քառահարկ շենք է փլուզվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Back to top button