ՄշակույթՊաշտոնական
ՀՀ նախագահը շնորհավորել է վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Նշանակալի է Ձեր ներդրումը արդի հայ կերպարվեստի զարգացման և հայ գեղանկարչության դարավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակելու գործում:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: