ԿարևորՏնտեսական

«Հայֆիլմը» կազգայնացվի, ՄՀՀ սեփականատերն էլ կազինո կկառուցի, եթե…

hasmikdilanyan

Դվին հյուրանոցի, Կրկեսի շենքի, Երիտասարդական պալատի ճակատագրին վերաբերող հարցերին վերջին օրերին ավելացավ նաև  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անակնկալ   վաճառքն ու «Հայֆիլմ» կինոստուդիայի՝ պետականացմանը վերաբերող  հարցերը։ Դրանք այսօր ուղղվել են  կառավարությանն առընթեր պետական  գույքի  կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Նա այսօր ներկայացրել է այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում իրենց կատարած աշխատանքներն ու ընդգծել՝ բոլոր ուղղություններով կատարվել են նախանշված պարտավորությունները, ավելին՝  որոշ դեպքերում նաև  գերակատարվել: 

Ճիշտ այնպես, ինչպես արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի ժամանակ, այժմ էլ կառավարությանն առընթեր պետական  գույքի  կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանրությանը անհայտ սեփականատիրոջը վաճառելու հարցում շարունակում է պնդել՝ ոչ պրոֆեսիոնալ եզրակացությունների արդյունքում ամեն ինչ արվում է, որ ներդրողները հուսահատվել մեր երկրից։

«Մենք մի կողմից խրախուսում ենք ներդրումները, մի կողմից ոչինչը սարքում ենք չգիտեմ ինչ պատմություն: Ոչինչ չի պատահել, ՄՀՀ-ն մնալու է իր տեղը, ՄՀՀ-ն վերանորոգվելու է: ՄՀՀ-ն դառնալու է մեր քաղաքի գեղատեսիլ, գեղեցիկ ու ամենաակտիվ հանգույցներից մեկը»,- ասում է։

Եթե ՄՀՀ-ում 100 մլն  դոլարի ներդրում կատարվի, ապա  սեփականատերը խաղատուն կառուցելու թույլտվություն կստանա, ասում է Արման  Սահակյանն ու մեջբերում  «Խաղումով շահերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները՝ հստակեցնելով՝ շենքի ներսում խաղատուն չի կառուցվի։ «ՄՀՀ_ում խաղատուն չի լինելու: Կառուցապատումը հիմնականում իրականացվելու է Հրազդան մարզադաշտից դեպի Լենինգրադյան գնացող տարածքի հարակից  տարածքներում, որը բավականին հեռու է ՄՀՀ-ից»:

Ավելին՝ նա շեշտում է՝ ՄՀՀ պահպանման ծախսերը մեծ են ու պետությունը չի կարող  իր վրա վերցնել այդ ծախսերը: ՄՀՀ  մի քանի անգամ ավելի է գնով է  օտարվել, ասում է կառավարման վարչության պետն ու խոստանում՝ խիստ վերահսկողության տակ  պահել  ներդրողի քայլերըը:

«Հայֆլիմ» կինոստուդիան  հետ կվերադարձվի», -մամուլում հնչող խոսակցությունները պաշտոնապես հաստատեց  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը՝ մասնավորեցնելով՝  համապատասխան նախագիծը կներառվի կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Մանրամասները ավելի ուշ կներկայացվեն:

Ի տարբերություն «Հայֆիլմ»-ի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ընկերությունը չի պետականացվի: Վարչությունը նման լծակներ չունի:

Երիտասարդական պալատի ճակատագիրը կրկին անհայտ է, վարչությունում  չկա անգամ ներդրումային  ծրագիրը:  Կրկեսի շենքի ճակատարգիրն ի տարբերություն Երիտասարդական պալատի, հայտնի է: Աշխատանքներն ընթանում են, և  շուտով իր դռները կբացի նաև ժամնանակակից կրկեսի շենքը:

Դվին հյուրանոցային համալիրի սեփականատերն էլ է  իր պայմանագրային  պատրավորությունները կատարում է, ավելին՝ ներդրումներն ավելին են, քան ստանձնած պարտավորությունները: Շինարարական աշխատաքները պետք է ավարտվեին  2016թ, սակայն, դեռ պարզ չէ, թե դրանք երբ կավարտվեն՝ անորոշությունը  Արման Սահակյանը  խոստացվածից ավելի  ներդրումներով է  պայմանավորում:

Back to top button