ԿարևորՀասարակություն

Աղթամարում կայանալիք ամենամյա պատարագը չեղարկվել է

Աղթամարի Սուրբ Խաչ վերակառուցված հայկական եկեղեցում սեպտեմբերի 6-ին նախատեսված պատարագը չեղարկվել է։ Այդ մասին հաղորդել է Պոլսո հայոց պատրիարքարանը։

«Այս տարի հուլիսի 6-ին դեպի Աղթամար նախատեսված ուխտագնացությունը չեղյալ է հայտարարվել։ Հայոց պատրիարքարանը, հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցող ահաբեկչություններն ու գրանցված զոհերը, Վանում և հարակից շրջաններում անվտանգության խնդիրներ չառաջացնելու նպատակով ամենամյա ուխտագնացությունն ու պատարագը հետաձգվել է՝ տեղափոխվելով հաջորդ տարի»,-ասված է պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերակառուցումից ու վերաբացվելուց հետո այս եկեղեցում պատարագ տեղի էր ունենում տարին մեկ անգամ՝ Սուրբ Խաչի տոնին։

Կարդացեք նաև
Close
Back to top button