Հասարակություն
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում գյուղապետի արտահերթ ընտրություններ են


Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում այս օրերին մթնոլորտը թեժ է, բայց ոչ լարված, նախկին գյուղապետի վաղաժամ մահվան պատճառով գյուղապետի արտահերթ ընտրություններ են: համայնքի ղեկավարի պաշտոնի համար ընտրապայքարում են 5 թեկնածու, որոնցից մեկը կին:
Գյուղական բնակավայրերում շատ հաճախ խնամի- ծանոթ- բարեկամական կապերն ու միջավայրի ազդեցությունն է որոշում ընտրությունների արդյունքները և ոչ թե նախընտրական ծրագրերի առկայությունը: Այս գյուղում պատկերը մի քիչ այլ է:
Սպանդարյանցիներից յուրաքանչյուրն արդեն ունի իր թեկնածուն, սակայն մեծ հարգանքով է վերաբերվում մյուս թեկնածուների անձին, ով էլ ընտրվի գյուղացիների նպատակը մեկն է պատմական հարուստ անցյալ ու ավանդույթներ ունեցող գյուղի ներկան բարեկեցիկ տեսնելը: