Քաղաքական

Հասարակության համար նշանակություն չունեն ՍԴ բարեփոխումները. հոգեբան

hasmikdilanyan
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների հարցով որևէ բովանդակային քննարկումների մեջ մտնել չի պատրաստվում,  որևէ հանդիպման մասնակցել չի պատրաստվում, չի ընդունելու և ոչ մի հրավեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Պատգամավորը նշել է, որ պատրաստվում են «ոչ»-ի շարժում ձևավորել և մարզերով ու գյուղերով շրջելով՝ բացատրել, որ ներկայացված  փաստաթուղթը հակասահմանադրական է։ ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում ու Արմավիրում նման սեմինարներ արդեն անցկացրել են: Պատգամավորը նաև հիշեցրել է՝  «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված փոփոխություններով  հեռուստաեթերում 60 րոպե անվճար քարոզչության  հնարավորություն են ունենալու նաև իրենք՝  Սահմանադրական  բարեփոխումներին  դեմ արտահայտվողները: Հոգեբան Ռուբեն Աղվուզունցյանն էլ նկատել է, որ հասարակության համար այնքան էլ մեծ նշանակություն չունի նախաձեռնբված Սահմանադրական բարեփոխումները:

 

 

«Նոր Սահմանդրություն՝ ամբողջությամբ  նոր  տրամաբանությամբ, նոր համակարգով ու մոտեցումներով»,- ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքն է՝  սահմանադրական փոփոխությունների  ու սահմանադրական բարեփոխումների մասին ընդհանրապես: Արամ Մանուկյանն այսօր հայտարարեց՝  պաշտոնական ու բովանդակային քննարկումների չեն գնալու, չեն մասնակցելու ոչ մի հանդիպման, բացատրությունը մեկն է ու պարզ՝

«Այն, ինչ ներկայացվում է, իբր բովանդակային քննարկումներ ու առաջընթացներ կան, իբր հասարակությունը, քաղական ուժերը: Պարզագույն իմիտացիա է, ՀՀԿ-ի շարունակականության ապահովումն է»:

«Գործարք ժողովրդավարության դեմ».  բնութագրումները շարունակում է պատգամավորն ու հայտարարում՝ պատրաստ են համագործակցել քաղաքական այն ուժերի հետ, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին: Ավելին,  ամեն ինչ անելու են, որ նախագիծը  վիժեցնեն խորհրդարանում: Դուրս են գալու փողոց, մարզերում ու գյուղերում շրջելով՝ բացատրելու են, որ ներկայացված  փաստաթուղթը հակասահմանադրական է։

Արամ Մանուկյանը հույս ունի, որ կոնսոլիդացիա կլինի «ոչ»-ի շուրջ: ՀԱԿ-ը համբերությամբ կսպասի նաև ԲՀԿ-ի դիրքորոշմանը:

Հոգեբան, պետական կառավարման  ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ  Ռուբեն Աղվուզունցյանի  կարծիքոբվ, աահմանադրական բարեփոխումները միակ ձևն ու ելքը չեն, որոնք  բարեկեցություն կստեղծեն: Բարեփոխումները  ձևերից մեկն է, — ընդգծում է հոգեբանը՝ նկատելով՝ «եթե ես վատ եմ աշխատում կամ չեմ ուզում աշխատել, անկախ ամեն ինչից, ես վատ կաշխատեմ»: Ուստի և մասնագետը փոփոխություններից  ավելի բարձր է գնահատում կառավարման ձևը:

Հոգեբանը նաև  ընդգծում է՝  յուրաքանչյուր փոփոխություն պետք է հասունացած լինի:

Back to top button