ԿարևորՀասարակությունՄիջազգային

2015- ը պատմության ամենաշոգ տարին է, մինչ այդ ամենաշոգը՝ 2014- ն էր

Անցած հուլիսը եղանակի դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ հուլիսն էր աշխարհում, հայտնում են ամերիկացի գիտնականները։ Ջերմությունը բարձրացել է ռեկորդային աստիճանի ինչպես ցամաքում, այնպես էլ համաշխարհային օվկիանոսում։ Շատ վայրերում արձանագրվել է շոգի անսովոր երկարատեւ շրջան, հայտնում է Բի Բի Սի- ն։

ԱՄՆ օվկիանոսագիտության եւ մթնոլորտի հետազոտության ազգային վարչության մասնագետները նշում են, որ 2015 թ, կլինի ամենաշոգը դիտարկումների պատմության մեջ, որոնք սկսվել են 1880 թ,։ Մինչ այդ ամենաշոգ տարին համարվում էր 2014- ը։

Գիտնականների կարծիքով՝ այս տվյալները խոսում են գլոբալ տաքացման մասին, թեեւ ջերմաստիճանի որոշ բարձրացումը կարելի է բացատրել Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի ջերմաստիճանի տատանումներով։ Այս երեւույթը օդերեւութաբանները անվանում են «էլ Նինիո»։

Back to top button