Միջազգային

Հունաստանում պատրաստվում են արտահերթ ընտրությունների

Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ուրբաթ կհայտարարի սեպտեմբերի 20- ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Նրանց տեղեկություններով՝ կառավարության ղեկավարը հրաժարական կտա, որպեսզի մասնակցի ընտրություններին, հայտնում է Բի Բի Սի- ն։

Հունաստանի խորհրդարանը երկարատեւ քննարկումներից հետո հաստատել է Եվրամիության օգնության նոր՝ երրորդ փաթեթը, որի արժեքը 86 մլրդ եվրո է։ Սակայն վարչապետի ղեկավարած ՍԻՐԻԶԱ կուսակցության 40 պատգամավորներ հանդես են եկել այդ ծրագրի դեմ։

Back to top button