Հասարակություն

Հայ հոգեբույժներն ահազանգում են

lenabadeyan
Հայ հոգեբույժներն ահազանգում են. վերջին շրջանում հոգեբույժների օգնությանը դիմողների թիվն աճել է: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը պնդում է՝ դժբախտ պատահարների, սպանությունների եւ այլ բռնությունների լուսաբանումը ԶԼՄ-ներով արդեն իր վատ ազդեցությունը եւ հետեւանքը թողնում են հասարակության վրա: Ուսումնասիրելով լրատվական դաշտը հոգեբույժները համոզվել են, որ ամեն օր ամենաշատ ընթերցված լուրերի առաջին տասնյակի հիմնական նորություններն առնչվում են այս կամ այն բռնություններին:

Հիշեցնենք, որ օրերս Հայկական հոգեբուժական ասոցիացիան հայտարարություն էր տարածել, որով  կոչ էր արվում ԶԼՄ-ներին խնայել սպառողների հոգեկան առողջությունըեւ չհրապարակել նման նյութեր:

Մասնագետն, ի դեպ, զգուշացնում է, որ այս ամենն ունի ավելի խորքային եւ լուրջ խնդիր: Հիշեցնում է, թե ինչից է սկսել «արաբական գարուն» կոչվածը: Հատկապես երկու երկրներում՝ ըստ ուսումնասիրությունների, հիմքում ընկած է եղել հասարակությունում դեպրեսիայի բարձր մակարդակը, ինչի վերջնակետն է հանդիսացել մի երիտասադի ինքնասպանությունը:

 

Back to top button