Սպորտ

Անուշ Գրիգորյանը կպայքարի Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի համար

arammanukyan
51 կգ քաշային աշխարhի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում առնվազն ապահովեց բրոնզե մեդալ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր միակ աշխարհի չեմպիոնուհին Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հունգարիան ներկայացնող Ալեխանդրա Վիգլասի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այսօր՝ կիսաեզրափակիչ մենամարտում մեր մարզուհու մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսն է:


Տեղեկացնենք, որ այս օրերին Գրոզնիում Կադիրովի անվան միջազգային մրցաշարում իրենց ուժերն են փորձում նաև տղամարդկանց մեծահասակների հավաքականի մի շարք բռնցքամարտիկներ: Այս պահի դրությամբ մեր բռնցքամարտիկներից ռինգ են դուրս եկել 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: Հաղթանակ է տոնել միայն Դարչինյանը, ով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ:

Back to top button