Սպորտ

Անուշ Գրիգորյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակչում

51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մոտ է նվաճելու Հին մայրցամաքի չեմպիոնական տիտղոսը: Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Անուշ Գրիգորյանը տպավորիչ հաղթանակներով շարժվում է առաջ և արդեն դուրս է եկել եզրափակիչ: Քիչ առաջ կայացած կիսաեզրափակիչ մենամարտում հայ մարզուհին գեղեցիկ ոճով առավելության հասավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսնի նկատմամբ և իրավունք ստացավ օգոստոսի 22-ին Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը վիճարկել հույն Պլեա Ֆոտերիի հետ:

Back to top button