ՄիջազգայինՏնտեսական

Ռուսաստանը ակտիվորեն ձեռք է բերում ամերիկյան պետական պարտատոմսեր

Slon- ը վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության եւ Ֆեդերալ ռեզերվային համակարգը (Կենտրոնական բանկի ամերիկյան տարբերակ. խմբ.) հայտնում է, որ հունիսին Ռուսաստանը ԱՄՆ գանձապետական պատրատոմսերում ներդրումներն ավելացրել է 1,4 մլրդ դոլարով՝ հասցնելով այն 72 մլրդ դոլարի։

Մայիսին ռուսական կողմն արդեն ավելացրել էր ամերիկյան պետական պարտատոմսերում իր ներդրումները 4,1 մլրդ դոլարով, թեեւ ապրիլին այն կրճատել էր 3,4 մլրդ։

ԱՄՆ խոշորագույն վարկատուն Չինաստանն է։ Այս երկիրը ձեռք է բերել 1,27 տրլն դոլարի ամերիկյան պետական պարտատոմսեր։ Մեկ ամսում Պեկինն ավելացրել է ամերիկյան տնտեսության մեջ իր ներդրումները 900 մլն դոլարով։

Երկրորդ տեղում Ճապոնիան է, որը, սակայն, կրճատել է իր ներդրումները 17,8 մլրդ դոլարով եւ այժմ ունի 1,197 տրլն դոլարի պետական պարտատոմսեր։

Երրորդ տեղում Կարիբյան ավազանի երկրներն են՝ 318 մլրդ դոլարով։

Back to top button