ՀասարակությունՍպորտ

Պարգեւատրեցին ուսանող- մարզիկներին

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր պարգեւատրել է 2015թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումների և համաշխարհային Ունիվերսիադայի մրցանակակիր ուսանող-մարզիկներին։ «Որպես Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ` միշտ հետևում եմ ձեր ելույթներին և ամեն անգամ հպարտություն զգում ձեր հաջողություններից, որոնք դառնում են նաև իմ հաջողությունը: Վերջին տարիների ջանքերի շնորհիվ ուսանողական սպորտը նոր նվաճումներ է արձանագրել` անկախ առկա դժվարություններից»,- ասել է նախարարը։

ԿԳՆ պատվոգրերով պարգեւատրվել են հուլիսի 3-ից 14-ը Կորեայի Գվանգջու քաղաքում կայացած համաշխարհային Ունիվերսիադային օղակներ վարժությունում ոսկե մեդալի արժանացած Արթուր Թովմասյանը, նրա անձնական մարզիչ Կարեն Բաղդասարյանը, հուլիսի 23-ից 26-ը Մոնտենեգրոյի Զաբիակ քաղաքում կայացած համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացայի կարատեի առաջնության բրոնզե մեդալակիր Էրիկ Գեւորգյանը եւ նրա մարզիչ Վարդան Գեւորգյանը, օգոստոսի 2-9-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում Եվրոպայի համալսարանական ֆուտզալի առաջնությանը մասնակցած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆուտզալի թիմը։

Back to top button