Հասարակություն

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» հավաքի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» երիտասարդական կրթական ռազմամարզական կազմակերպությունների միջազգային մրցույթ-հավաքի կազմկոմիտեի անդամները և մասնակիցներն այսօր այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք  մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո եղևնիների պուրակում տեղի ունեցավ ծառատունկի խորհրդանշական արարողություն:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մրցույթ-հավաքի մասնակիցները ծանոթացան ներկայացված նյութերին և ցուցանմուշներին:

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի պատմամշակութային վայրեր այցելությունների ծրագիր-ժամանակացույցի համաձայն՝ օգոստոսի 19-ին հավաքի մասնակիցները այցելեցին նաև Մատենադարան, Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ և Սևան:

Back to top button