Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետն օգտվում է էժանագին ավիաընկերության ծառայությունից

Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոն իր արձակուրդին մեկնել է Պորտուգալիա բյուջատային EasyJet բրիտանական ավիաընկերության ինքնաթիռով՝ այն էլ էկոնոմդասով, գրում է «Դեյլի մեյլը»։ Քեմերոնի լուսանկարը ինքնաթիռում՝ լուսամուտի մոտ, հրապարակել է նրանից երեք աթոռ այն կողմ նստած 16- ամյա մի աշակերտուհի Twitter- ի իր էջում։

Բրիտանական թերթը գրում է, որ Քեմերոնը մեկնում էր Պորտուգալիա՝ միանալու այնտեղ հանգիստն անցկացնող իր ընտանիքի հետ։

Լրագրողները ընդգծում են, որ առաջին անգամ չէ վարչապետն օգտվում էժանագին ավիաընկերության ծառայություններից։ 2013- ին նա կրկին Պորտուգալիա էր մեկնել EasyJet- ի ինքնաթիռով։

Ի դեպ՝ այս դեպքում եւս վարչապետին քննադատողներ եղել են։ Լուսանկարում Քեմերոնը չիպս է ուտում։ Լրագրողներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը հիշել են նրա հայտարարությունները, թե առողջ սննդի կողմնակից է։

Back to top button