Միջազգային

Բանկոկում նոր պայթյուն է որոտացել

Բանկոկում այսօր նոր պայթյուն է որոտացել, զոհեր եւ վիրավորներ չկան, հայտնում են ոստիկանությունից։ Պաթյունը տեղի է ունեցել նավամատույցի մոտ՝ պայթուցիկ սարքը ընկել է գետը։

«Եթե այն ջուրը չընկներ, հաստատ վիրավորներ կլինեին»,- Ռոյթերին հայտնել են ոստիկանությունում։

Երեկ Թայլանդի մայրաքաղաքում եւս մեկ պայթյուն էր տեղի ունեցել, որը խլել էր 20 մարդու կյանք (մանրամասները՝ այստեղ)։

Back to top button