Մշակույթ

Պարգեւ սրբազան. Դավիթ Բաբայանի գրքում առաջ է մղվում պատմական ճշմարտությունը

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի դահլիճում այսօր հանրությանն է ներկայացվել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ, քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Բաբայանի «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գիրքը, հաղորդում է «Արցախպրեսը»։

Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի խոսքով՝ Դավիթ Բաբայանի գիրքը հարուստ է ինքնատիպ ձևակերպումներով հայեցակարգային մոտեցումերով ու եզրակացություններով: Վ. Հակոբյանը կարևորեցլ էայն գիտական նորույթը, որը բերում է Դ. Բաբայանի ուսումնասիրությունը:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նկատել է, որ նման աշխատությունների շնորհիվ է առաջ մղվում պատմական ճշմարտությունը: Պարգև Սրբազանի խոսքով՝ կարևոր են նաև գրքի գաղափարական ու հոգևոր առանձնահատկությունները:

«Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գիրքը արժանի պատասխան է ընդդեմ թուրք-ադրբեջանական շինծու փաստարկներին ու կեղծարարության, նշել է Արցախի հերոս, գրող հրապարակախոս Զորի Բալայանն իր խոսքում:

Զ. Բալայանն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում փաստացիորեն ընդունված «Հայկական լեռնաշխարհ» տեղանունը ոչ միշտ է ըստ արժանվույն կիրառում գտնում հայկական տեղեկատվական-քարոզչական բնագավառներում:

Այդ առումով, ըստ Զ. Բալայանի, մեծ է Դ. Բաբայանի գրքի նշանակությունը, որը նոր հեռանկարներ է բացում թուրքական նկրտումներին գիտական ճշմարիտ փաստարկներով պատասխանելու առումով:

«Հայ ժողովուրդը մեծ ներուժ ունի, և Հայոց աշխարհում  աստվածային ներկայությանը հավատալով կարելի է բացատրել հայոց կենսունակությունն ու այն հանգամանքը, որ թեկուզ դժվարին պայմաններում, մեր ժողովուրդը կարողանումէ ոչ միայն գոյատևել, այլև բարգավաճել ու առաջ ընթանալ»,- շնորհանդեսի ժամանակ նշել է «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գրքի վհեղինակը՝ Դավիթ Բաբայանը։

Շնորհանդեսի վերջում, Արցախի գորղների միության նախագահը նշեց, որ միության վարչությունը որոշել է Դ. Բաբայանին ընդունել  ԱԳՄ անդամ։

«Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» ուսումնասիրության մեջ դիտարկվում է հայկական լեռնաշխարհի ծիսական և քաղաքակրթական դերը բազմաթիվ ժողովուրդների և կրոնների համար: Ներկայացվում են դիցաբանական կրոնական և պատմական դրվագներ ու փաստեր՝ կապված լեռնաշխարհի հետ, որոնք իրենց արտացոլումն են գտել համաշխարհային կրոններում և գիտական ուսումնասիրություներում:

Back to top button