Միջազգային

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Ուկրաինայում

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արեւելքում իրավիճակի սրման կապակցությամբ, որը Դանբասում՝ շփման գծում, քաղաքացիական անձանց մահվան պատճառ է դարձել, հայտնում են Բի Բի Սի- ն։

Պան Կի Մունը կողմերին կոչ  է արել քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու եւ բռնությունները կանխելու համար։

Երկուշաբթի օրն անվազն 10 մարդ է զոհվել ուկրաինական զորքերի եւ ռուսամետ ապստամբների բախումների ժամանակ։

Ուկրաինայի զինվորականները եւ ԴԺՀ- ԼԺՀ կողմնակիցները մեղադրում են միմյանց հրադադարի խախտման մեջ։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին Ուկրաինայում իրավիճակի սրման պատասխանատվությունը բարդել է Ռուսաստանի վրա։ «Ռուսաստանն ու անջատողականները կազմակերպել են այս հարձակումները, նրանք նաեւ հակամարտության սրման էին գնացել անցած տարվա օգոստոսին»,- ասել է նա։

Ռուսաստանը հերքում է հակամարտությանն իր մասնակցությունը։

ԵԱՀԿ ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ Մինսկի պայմանավորվածությունների համաձայն թիկնուք տեղափոխված ծանր սպառազինությունն արդեն այնտեղ չէ։ ԴԺՀ զինված կողմնակիցները ԵԱՀԿ առաքելությանը թույլ չեն տվել մտնել այն օբյեկտներ, որտեղ պետք է տեղակայված լինելին խոշոր տրամաչափի զենքերը։ Այս օբյեկտներից մեկում ԵԱՀԿ դիտորդներին ասել են, որ «Գրադ» 11 կայաններ «գնացել են Դոնեցկ»։

Back to top button