Հասարակություն

Հերացու փողոցի չկարգավորվող հետիտոնային անցումը չի գործի

Հաշվի առնելով հետիոտնին զիջելու հանգամանքով պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախակի առաջացման վտանգը` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարներից ու դրանց անցանկալի հետևանքներից զերծ մնալու նպատակով 2015 թվականի օգոստոսի 18-ից Երևան քաղաքի Հերացի փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումը չի գործելու (հանվելու են ճանապարհային նշաններն ու մաքրվելու է գծանշումը):
Ոստիկանությունը հորդորում ենք քաղաքացիներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, Հերացի փողոցը հատելիս օգտվել ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող վերգետնյա հետիոտնային անցումից:
 
Back to top button