Հասարակություն

«Թումոն» սեպտեմբերից իր դռները կբացի նաեւ Ստեփանակերտում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Սեպտեմբերից Ստեփանակերտում գործելու է «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Ծրագիրը կենսագործվում է Արցախի կառավարության,  Հայ բարեգործական ընդհանուր միության և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության աջակցությամբ:

Այս օրերին Ստեփանակերտի հինավուրց շենքերից մեկում,  որի երկրորդ հարկն զբաղեցերել է զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը,  վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Կառուցվում է իր տեսակի մեջ եզակի կրթական՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Շինարարության վերահսկողությունը իրականացնում են ինչպես տեղացի մասնագետները, այնպես էլ Երևանի «Թումո» կենտրոնի ներկայացուցիչները: Մոտ 150 մլն դրամ արժողությամբ շինարարության հովանավորը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն է։

Կենտրոնի տեխնիկական հագեցվածության հարցերը հոգալու է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Նախատեսվում է,  որ արդեն սեպտեմբերից այդտեղ իր մտավոր կարողություններն է փորձարկելու և զարգացնելու մոտ 500 երեխա:

Back to top button