ՀասարակությունՄիջազգային

Կենդանիների ցուցակը, որոնք օգնում են բուժել հիվանդություններ (լուսանկարներ)

Գիտնականների միջազգային խումբը կազմել է այն կենդանիների ցանկը, որոնք կարող են բուժել մարդկային հիվանդությունները։ Տոպ 5- ում են հայտնվել կատուներ, շները, ձիերը,մեղուները եւ օձերը, հայտնում է HeadInsider- ը։

Բուժիչ կարողություններով ամենաշատն օժտված են կատուները։ Պատական չէ, որ մարդիկ սիրում են շոյել նրանց փափուկ մարմինը։ Դա դրական է ազդում մարդու նյարդային համակարգի վրա։ Այդպիսով կատուները բուժում են նեւրոզները, դեպրեսիաները եւ հոգեկան խանգարումները։

105841603_4809770_k0

Երկրորդ տեղում շներն են։ Նրանք են հենց ստիպում տիրոջն ավելի շատ շարժվել։ Իսկ ամենօրյա զբոսանքներն օգնում են սիրտ- անոթային համակարգին։ Ավելին՝ շան թուքն ունի հակաբիոտիկ ազդեցություն։ Պարբերաբար լզելու արդյունքում տերերը քիչ են հիվանդանում վերին շնչուղիների հիվանդությամբ։

465124

Ձիերի հետ շփումը խորհրուրդ է տրվում աուտիզմով եւ այլ հոգեկան շեղումներով տառապող երեխաներին։ Նաեւ ձիերը մեծահասակներին օգնում են հաղթահարել դեպրեսիաները, ալկոհոլիզմն ու թմրամոլությունը։

лёшадь

Մեղվաթույնը, որն արտադրվում է մեղվի կծելու ժամանակ, օգնում է ռեւմատիզմին, իսկ մեղրը՝ տարբեր հիվանդությունների բուժիչ հատկություն ունի։ Իսկ օձի թույնի միջոցով ստեղծված են երակների եւ անոթների խնդիրների լուծման համար տարբեր դեղամիջոցներ, դրանով բուժում են նաեւ քաղցկեղը։ Սպա- թերապիայի ժամանակ օձերն օգտագործվում են հանգստացնող եւ ցավազրկող մերսման ժամանակ։

zmei

Բժիշկները նաեւ պարզել են, որ երբ տերերը հիշում են իրենց սիրելի կենդանիների մասին՝ նրանց տրամադրությունը բարձրանում է, սրտի ռիթմը նորմալանում է, նվազում է սթրեսի մակարդակը։ Երբ մարդ շոյում է կենդանուն՝ նրա օրգանիզմն արտադրում է օքսիտոցին հորմոնը, որը եւս օգնում է հաղթահարել սթրեսը։

Back to top button