Հասարակություն

Գեղարքունիքի ՃՏՊ- ից տուժածներից 5- ը հիվանդանոցից դուրս է գրվել

Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով բոլորտուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ:Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 մարդ` վարորդը և 18 ուղևոր:

Սևանի հիվանդանոց հոսպիտալացված 10 տուժածից 5-ը, ստանալով բժշկական օգնությունև սպասարկում, դուրս է գրվել, մյուս 5-ը տեղափոխվել է մայրաքաղաք:

Ժամը 18:00-ի դրությամբ`վիրավորներից մեկը բուժում է ստանում «Սուրբ Աստվածամայր», 4-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Back to top button