Միջազգային
Ճապոնիան, Չինաստանն ու Հրվ. Կորեան հիշում են Երկրորդ աշխարհամարտի ավարտը


Ճապոնիայում այսօր անցկացվում են հիշատակի արարողություններ՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70- ամյակին։ Կայսր Ակիհիտոն եւ վարչապետ Սինձո Աբեն մեկ րոպես լռությամբ հարգել են պատերազմի զոհերի հիշատակը։
Աբեն նախօրեին ելույթում կրկին ներողություն է խնդրլ պատերազմի ժամանակ Ճապոնիայի գործողությունների համար, սակայն ընդգծել է, որ ճապոնացիների հետպատերազմյան սերունդը, որը պատասխանատվություն չի կրում այդ հակամարտության համար, չպետք է շարունակ ներողություն խնդրի։
Չինաստանն ու Հարավային Կորեան նախկինի նման մեղադրում են Ճապոնիային, որ բավականաչափ չի ապաշխարել։